Մեր ուժի պարագայում ընտրական գործընթացքում հավասարության սկզբունքը խախտված է . Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը ներկայացրել է 12։00 դրությամբ արձանագրված ընտրախախտումները։ Ակնհայտ է, որ իշխող ուժը խնդիր ունի ժողովրդավար և իրավական ընտրություն անցկացնելու ու բնականաբար նման միջամտություններ են տեղի ունենում,- ասում է Գոհար Մելոյանը, ահազանգելով սուտ տեղեկություն են հայտնել, որ բոլոր տեղամասերում գաղտնի տեսախցիկ կա տեղադրված, որը ցույց է տալու, թե ում են ընտրել։ Մենք բոլոր տեղերում վստահված անձիրք ունենք, ստուգել ենք։ Չկան գաղտնի տեսախցիկներ ։ Ուժեղ Հայաստանի խորհրդի անդամը որոշ տեղամասերում անձամբ է խախտումների ականատես եղել. ՔՊ-ի վստահված անձը իմ աչքի առաջ ուղղորդում էր ընտրողներին, մարդ են տանում֊բերում։ Տեսախցիկը, չգիտես ինչպես, շարքից դուրս եկավ ։ Այլ տեղամասերում ևս խախտումներ են արձանագրվել. Գյուլագարակի 24/25 տեղամասում խայտառակ կուտակումներ են, Գարգառում ևս։ Գարգառի 25/28-ում տեղամասի դիմաց մեքենաների մեջ մարդիկ էին նստած. մեզ ահազանգ եկավ, որ համայնքապետարանի աշխատակիցներ են։ Ես մոտեցա, հարցրի։ Հերքեցին, որ համայնքապետարանում են աշխատում և լքեցին տարածքը ։ Մելոյանը տասնյակ ընտրատեղամասերից լուսանկարներ է ցույց տալիս, թե ինչպես է երկրորդ անձը մոտենում քվեախցիկին և հետևում քաղաքացու ընտրության գործընթացին, նյութեր փոխանցում, ձեռքից վերցնում և փոխում ծրարը. Հերիք չի մարդկանց բերում են, դրսից ուղղորդում են, մի հատ էլ գնում, քվեախցիկում կանգնում են գլխին, որ տեսնեն` իրենց ուժին հաստա՞տ մարդը ընտրել ա, թե՞ չէ ։ Մելոյանն ասում է գրեթե բոլոր ընտրատեղամասերից են ահազանգեր ստանում, որ ընտրատեղամասի առաջ մեքենաներ կան։ Մարդկանց ընդունում, ուղղորդում, հետո ճանապարհում են։ Հստակ կանոն կա, որ 50 մետր շառավղով, 30 րոպեից ավելի մարդիկ իրավունք չունեն գտնվելու։ Ոստիկանությանը հորդորում եմ ապահովել 50 մետր շառավղի կանոնը ։