Պետք է դադարեցնել Իրանի առաջնորդների ոչնչացումը, որպեսզի որևէ մեկի հետ հնարավոր լինի բանակցել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջիա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ:Նա նշել է, որ 2018 թվականին «միջուկային գործարքից» դուրս գալու որոշումը կայացվել էր ճգնաժամային պահին, որպեսզի Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ձեռք բերել:ԱՄՆ ղեկավարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պարտության են մատնել Իրանին՝ ռազմական, ֆինանսական և այլ առումներով: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք երբեք և ոչ մի պարագայում միջուկային զենք չունենան»,- հավելել է նա:Նախընտրական հանրահավաքից առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Թրամփը հիմարություն է անվանել The Wall Street Journal-ի լրագրողի հարցն այն մասին, թե երբ կարող է ԱՄՆ-ն հարված հասցնել Իրանին՝ նշելով, որ Վաշինգտոնը դիտարկում է ինչպես ուժային սցենարը, այնպես էլ Թեհրանի հետ գործարք կնքելու հնարավորությունը:Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «ոչինչ չգիտի» հանգստյան օրերին Իրանին ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածի մասին:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր էին ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել: Հակամարտությունը մնում է չկարգավորված:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պետք է դադարեցնել Իրանի առաջնորդների ոչնչացումը, որպեսզի որևէ մեկի հետ բանակցենք․ Թրամփ
Իսլամական Հանրապետության առաջին և երկրորդ մակարդակի ղեկավարությունը, նրա խոսքով, ոչնչացված է, երկրում ինքնաթիռներ և նավեր չեն մնացել:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Направляемое голосование: "Сильная Армения" — о нарушениях на выборах в Степанаване
Sputnik Armenia / 8 minutes ago

Հայկական հեքիաթների «լինում է, չի լինում»-ը բացառիկ բանաձև է. զրույց Ալվարդ Ջիվանյանի հետ
Sputnik Armenia / 14 minutes ago

Россия готова возобновить переговоры по Украине после 4 ноября — Ушаков
Sputnik Armenia / 28 minutes ago

Ուղղորդումներ են. «Ուժեղ Հայաստանն» ահազանգում է Ստեփանավանում ընտրախախտումների մասին
Sputnik Armenia / 50 minutes ago
Related coverage

Երևան-Գորիս անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քարոզչության մասին ահազանգ․ «Ականատես»
Hetq / 2 minutes ago

Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը
168 Jham / 5 minutes ago

Մի խոչընդոտեք. ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացուն, ով, ըստ լուրերի, նկարել է իր քվեաթերթիկը
24TV / 24News / 7 minutes ago

Սպասվում է կարճատև անձրեւ
A1plus / 10 minutes ago