Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է Ստեփանավան համայնքի 25/16 (Ագարակ գյուղ), 25/24 (Գյուլագարակ գյուղ), 25/26 (Վարդաբլուր գյուղ), 25/28 (Գարգառ գյուղ) ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով խափանված է եղել, ինչը ներկայումս վերականգնված է։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Տեղամասերից ուղիղ հեռարձակումն ապահովող Յուքոմ ընկերության մեր գործընկերների պարզաբանմամբ նշված տեղամասերի կապն ապահովվում է «Պուշկինի» հեռուստաաշտարակի միջոցով։ Հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման անցած գիշեր տեղի ունեցած խափանումից հետո պարզվել է, որ արդյունքում կապի ապահովման սարքավորումներ են վնասվել։ Գիշերվանի միջոցներ են ձեռնարկվել սարքավորումները հնարավորինս սեղմ ժամկետներում փոխարինելու և կապի ծառայությունները վերականգնելու համար։ Բոլոր չորս տեղամասերից ուղիղ հեռարձակումը վերականգնված է»,-հայտնում են ԿԸՀ-ից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփանավան համայնքի որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով խափանված է եղել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը
Shant News / 28 minutes ago

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի
Shant News / 48 minutes ago

Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Shant News / 1 hour ago

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Shant News / 1 hour ago
Related coverage

Գերասիմ Վարդանյանը հայրենասեր, թասիբով տղա է․ ընտրությունս կատարել եմ հանուն հայրենիքի փրկության
Yerkir / 6 minutes ago

Կուտակումներ` Գյուլագարակի համայնքապետարանի շենքի դիմաց
Aysor.am / 10 minutes ago

«Կարո՞ղ ա մեռել եմ, վրես խաբար չկա». Արաքս համայնքի ընտրական ցուցակներում թերություններ կան
Hetq / 12 minutes ago

Ուղիղ միացում Վայք համայնքի 36/32 ընտրական տեղամասից
Public Television of Armenia — 1Lurer / 17 minutes ago