A A Պաշտոնական ԿԸՀ․ Ստեփանավանի 4 ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակումը վերականգնվել է տեխնիկական խափանումից հետո Աջակցիր «Ա1+»-ին ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է Ստեփանավան համայնքի 25/16 (Ագարակ գյուղ), 25/24 (Գյուլագարակ գյուղ), 25/26 (Վարդաբլուր գյուղ), 25/28 (Գարգառ գյուղ) ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով խափանված է եղել, ինչը ներկայումս վերականգնված է։ Տեղամասերից ուղիղ հեռարձակումն ապահովող Յուքոմ ընկերության մեր գործընկերների պարզաբանմամբ նշված տեղամասերի կապն ապահովվում է Պուշկինի հեռուստաաշտարակի միջոցով։ Հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման անցած գիշեր տեղի ունեցած խափանումից հետո պարզվել է, որ արդյունքում կապի ապահովման սարքավորումնեևր են վնասվել։ Գիշերվանի միջոցներ են ձեռնարկվել սարքավորումները հնարավորինս սեղմ ժամկետներում փոխարինելու և կապի ծառայությունները վերականգնելու համար։ Բոլոր չորս տեղամասերից ուղիղ հեռարձակումը վերականգնված է 2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ կա 11 տուժած Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է Հայաստանը համերաշխություն է հայտնել Ֆրանսիային․ Փաշինյան