Ականատես դիտորդական առաքելությունը ահազանգ է ստացել, որ հոկտեմբերի 23-ից ԵրևանԳորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։Առաքելությունը հոկտեմբերի 24-ին ստացել է առաջին ահազանգը, իսկ հոկտեմբերի 25-ին՝ լրացուցիչ տեղեկություններ և դրանք հիմնավորող նյութեր։ Ըստ ստացված տեղեկությունների՝ Սասունցի Դավիթ կայարանում գտնվող դրամարկղում ուղևորներից ճշտում են՝ արդյոք նրանք Գորիսի բնակիչ են։ Դրական պատասխանի դեպքում նրանց հայտնում են, որ ուղևորության համար տոմս գնելու անհրաժեշտություն չկա։Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումներն ուղեկցվում են նաև քարոզչական բուկլետների տրամադրմամբ։ Դրանք պարունակում են ընտրություններին մասնակցող Համերաշխություն դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերը, ինչպես նաև դաշինքի անվանումն ու համարը։ Ականատեսը խիստ մտահոգիչ է համարում ստացված տեղեկությունները՝ նշելով, որ եթե դրանք հաստատվեն, ապա անվճար ուղևորափոխադրումների զուգակցումը քաղաքական քարոզչության հետ կարող է պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով նախընտրական քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցել, այդ թվում՝ բարեգործությունն ուղեկցել նախընտրական քարոզչությամբ։ Ականատես դիտորդական առաքելությունը ՀՀ գլխավոր դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և ՆԳՆ ոստիկանությանը կոչ է արել անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ դրանց իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու և դրանց շարունակությունը բացառելու համար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գորիս անվճար ուղևորափոխադրումները զուգակցվել են քաղաքական քարոզչության հետ․ «Ականատեսը» ահազանգում է
Գորիս անվճար ուղևորափոխադրումները զուգակցվել են քաղաքական քարոզչության հետ․ «Ականատեսը» ահազանգում է

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Գոհար Մելոյանի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
A1plus / 1 hour ago

Ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան. ԿԸՀ
A1plus / 1 hour ago

ԿԸՀ․ Ստեփանավանի 4 ընտրատեղամասերում ուղիղ հեռարձակումը վերականգնվել է տեխնիկական խափանումից հետո
A1plus / 1 hour ago

Ժամը 12։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է մեկ ահազանգ․ 12 անձ ստացել է ժամանակավոր փաստաթուղթ
A1plus / 1 hour ago
Related coverage

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
168 Jham / 18 minutes ago

Ստեփանավանի ընտրական տեղամասերում ուղիղ հեռարձակումը վերականգնված է. ԿԸՀ
1in.am / 22 minutes ago

Ինչպես են անցնում ՏԻՄ ընտրություններն Իջևանում
Hetq / 22 minutes ago

Ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ
Aravot / 23 minutes ago