Ստեփանավան համայնքի 25/16 (Ագարակ գյուղ), 25/24 (Գյուլագարակ գյուղ), 25/26 (Վարդաբլուր գյուղ), 25/28 (Գարգառ գյուղ) ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով խափանված է եղել, ինչը ներկայումս վերականգնված է։ «Տեղամասերից ուղիղ հեռարձակումն ապահովող Յուքոմ ընկերության մեր գործընկերների պարզաբանմամբ նշված տեղամասերի կապն ապահովվում է «Պուշկինի» հեռուստաաշտարակի միջոցով։ Հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման անցած գիշեր տեղի ունեցած խափանումից հետո պարզվել է, որ արդյունքում կապի ապահովման սարքավորումնեևր են վնասվել։ Գիշերվանի միջոցներ են ձեռնարկվել սարքավորումները հնարավորինս սեղմ ժամկետներում փոխարինելու և կապի ծառայությունները վերականգնելու համար։ Բոլոր չորս տեղամասերից ուղիղ հեռարձակումը վերականգնված է»,- ասվում է հաղորդագրությունում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատավարությունը՝ «Սև Բերդ»-ի օտարման գործով․ ՈՒՂԻՂ
Factor.am / 23 minutes ago

ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում
Factor.am / 24 minutes ago

Ինչպես են ընտրատեղամասի մոտ հավաքվածները խուսափում տեսանկարահանվելուց և բարկանում հարցերից
Factor.am / 27 minutes ago

ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 39 minutes ago
Related coverage

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
168 Jham / 17 minutes ago

Ստեփանավանի ընտրական տեղամասերում ուղիղ հեռարձակումը վերականգնված է. ԿԸՀ
1in.am / 21 minutes ago

Ինչպես են անցնում ՏԻՄ ընտրություններն Իջևանում
Hetq / 21 minutes ago

Ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ
Aravot / 23 minutes ago