Երեկ՝ հոկտեմբերի 24-ին երեկոյան, Երևան–Աշտարակ ճանապարհին վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Ներկայացնում ենք բացառիկ տեսանյութ՝ ինչ իրավիճակ է եղել ամուսինների մահվան և 5 տուժած երեխաների վթարի դեպքի վայրում։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, առաջինը օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Սինոիդրո» ընկերության անվտանգության ղեկավար Աշոտ Ռևազյանը, «Ալմի» ընկերության տնօրեն Ահարոն Հարոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի ծառայողներ Կարապետ Բաղրամյանը և Արմենակ Խափանցյանը, նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա սեփական ու ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Հիշեցնենք, որ ArmLur.am -ը հայտնել էր, որ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։ Քիչ առաջ ArmLur.am -ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավիճակ է եղել ամուսինների մահվան և 5 տուժած երեխաների վթարի դեպքի վայրում
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է վթարի մեղավորը․ ամուսինների մաhվան և տուժած 5 երեխաների դեպքով հարուցվեց քրեական գործ
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago

Ով է վթարի մեղավորը․ ամուսինների մահվան և տուժած 5 երեխաների դեպքով հարուցվեց քրեական գործ
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Իրավապահները մեքենայից գողnւթյուն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի
ArmLur / Zhoghovurd / 39 minutes ago

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Առնվազն 50 տեսանյութ ունենք, թե մարդկանց ոնց են ուղղորդում, բաց քվեարկություններ են
24TV / 24News / 17 minutes ago

Սասուն Միքայելյանի կինն ու հարսը քվեարկեցին
News.am / 18 minutes ago

Կինը կորցրել էր քվեաթերթիկները, քվեախուցից քվեախուց էր մտնում
News.am / 24 minutes ago

Ոստիկանները բերման են ենթարկել քվեաթերթիկը նկարահանած քաղաքացուն
Pastinfo / 31 minutes ago