ԿԸՀ-ից հայտնում են, որ Ստեփանավան համայնքի 25/16 (Ագարակ գյուղ), 25/24 (Գյուլագարակ գյուղ), 25/26 (Վարդաբլուր գյուղ), 25/28 (Գարգառ գյուղ) ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով խափանված է եղել, ինչը ներկայումս վերականգնված է։ Տեղամասերից ուղիղ հեռարձակումն ապահովող Յուքոմ ընկերության մեր գործընկերների պարզաբանմամբ նշված տեղամասերի կապն ապահովվում է «Պուշկինի» հեռուստաաշտարակի միջոցով։ Հեռուստաաշտարակի էլեկտրաէներգիայի մատակարարման անցած գիշեր տեղի ունեցած խափանումից հետո պարզվել է, որ արդյունքում կապի ապահովման սարքավորումներ են վնասվել։ Գիշերվանից միջոցներ են ձեռնարկվել սարքավորումները հնարավորինս սեղմ ժամկետներում փոխարինելու և կապի ծառայությունները վերականգնելու համար։ Բոլոր չորս տեղամասերից ուղիղ հեռարձակումը վերականգնված է։ —00—ՄԱ The post 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ
ԿԸՀ-ից հայտնում են, որ Ստեփանավան համայնքի 25/16 (Ագարակ գյուղ), 25/24 ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Առնվազն 50 տեսանյութ ունենք, թե մարդկանց ոնց են ուղղորդում, բաց քվեարկություններ են
24TV / 24News / 15 minutes ago

Նիկոլական Հայաստանում էր միայն հնարավոր ՀՀ քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից
24TV / 24News / 31 minutes ago

ՔՊ-ն ստիպում է մարդկանց նկարել քվեաթերթիկները, որ ցույց տան` հաստատ իրենց են ընտրել
24TV / 24News / 49 minutes ago

Վստահված անձինք Ստեփանավանում նկատել են, որ ընտրողը քվեախցիկում նկար է արել, կանչել ենք ոստիկանին
24TV / 24News / 51 minutes ago
Related coverage

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ԸՆՏՐԱԽԱԽՏՄԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
168 Jham / 17 minutes ago

Ստեփանավանի ընտրական տեղամասերում ուղիղ հեռարձակումը վերականգնված է. ԿԸՀ
1in.am / 21 minutes ago

Ինչպես են անցնում ՏԻՄ ընտրություններն Իջևանում
Hetq / 21 minutes ago

Ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ
Aravot / 23 minutes ago