Այսօր ՀՀ 10 մարզերի 21 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում։ Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Դավիթավյանը Factor TV- ի հետ զրույցում նշեց, որ ընտրական գործընթացն ընթանում է նորմալ, սակայն առկա են որոշակի տեխնիկական բարդություններ։ Նրա խոսքով՝ դրոշմանիշերի պաշտպանական թաղանթը («պլյոնկան») պոկվում է, ինչը համատարած խնդիր է նաև մյուս ընտրատեղամասերում։ «Այն դեպքերում, երբ թաղանթը պոկվում է դեռ թղթի վրա, դրանք առանձին են հավաքում՝ հետագայում ներկայացնելու համար։ Իսկ եթե թաղանթը պոկվում է արդեն քվեաթերթիկի վրա, սկզբնական ցուցումով դրանք սոսնձում էին քվեաթերթիկի համապատասխան հատվածում, սակայն հետագայում հանձնարարվել է թողնել այնպես, ինչպես կա»,- նշեց հանձնաժողովի նախագահը։ Factor TV-ի հետ զրույցի ընթացքում ընտրատեղամասի նախագահին զանգահարեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ավելի ուշ Դավիթավյանը նշեց, որ ուղիղ տեսանկարահանող սարքերի միջոցով ԿԸՀ-ում ֆիքսել էին, որ քվեախցիկի հատվածում տպավորություն է ստեղծվում, թե մի քանի հոգի են գտնվում։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ինքը պարզաբանել է, որ պատճառը հատկացված տարածքի սղությունն է։ «Քանի որ սենյակը փոքր է, սպասողներն ու ներկաները կանգնում են միմյանց մոտ, ինչն էլ տեսախցիկով դիտելիս ստեղծում է քվեախցիկի մոտ կուտակման կամ հետևելու տպավորություն։ Այստեղ գտնվող վստահված անձինք ևս հետևում են ընթացքին, և իրականում քվեախցիկում մեկից ավելի անձանց գտնվելու կամ քվեարկության գաղտնիության խախտում առկա չէ»,- նշեց նա։ 25/6 ընտրատեղամասում գրանցված է 1415 ընտրող։ Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ նման թվով ընտրողների համար ցանկալի կլիներ ավելի ընդարձակ տարածք, սակայն հատկացվել է տվյալ սենյակը. «Չնայած տարածքային սահմանափակումներին՝ քաղաքացիների մասնակցությունը բավականին ակտիվ է. այս պահին քվեարկությանն արդեն մասնակցել էր շուրջ 250 ընտրող»։ Ստեփանավան համայնքում ընտրապայքարին մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցությունը (Արմեն Գրիգորյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Ալեքսանյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Արայիկ Ներսիսյան) և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (Արսեն Գևորգյան)։ Մանրամասները՝ տեսանյութում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ՀՀ 10 մարզերի 21 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում։ Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Դավիթավյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ ընտրական գործընթացն ընթանում է նորմալ, սակայն առկա են որոշակի տեխնիկական բարդություններ։ Նրա խոսքով՝ դրոշմանիշերի պաշտպանական թաղանթը («պլյոնկան») պոկվում է, ինչը համատարած խնդիր է նաև մյուս ընտրատեղամասերում։ «Այն դեպքերում, երբ թաղանթը …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 23 minutes ago

Մարդկային կուտակումներ` 25/24 ընտրատեղամասի մոտակայքում
Factor.am / 23 minutes ago

Իջևանում քաղաքացին առանց դրոշմանիշի ծրարը գցել է քվեատուփը․ այն անվավեր կճանաչվի
Factor.am / 33 minutes ago

Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 33 minutes ago
Related coverage

ՔՊ-ն ուզում է կանգնեցնել փոփոխությունները. Մելոյան
Aysor.am / 14 minutes ago

Ստեփանավանում ոստիկաններն ընտրողի բերման ենթարկեցին
News.am / 14 minutes ago

Ռուսական գազի այլընտրանք ունի՞ գործող իշխանությունը #abcmedia
ABC Media / 14 minutes ago

Ֆիթնեսի սխալ վարժությունից հետո բուժառուին ուշագնաց վիճակում տեղափոխել են հիվանդանոց․ Կարեն Զատիկյան
168 Jham / 14 minutes ago