ՆԳՆ-ն տեղեկատվություն է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին՝ ժամը 12։00-ի դրությամբ։ «Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ, որը գտնվում է ստուգման փուլում։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում են ներկայացրել և տեղեկանք ստացել 10 անձ։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել են 12 անձ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել են 2 զանգեր։ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում խորհրդատվություն է տրամադրվել 4 քաղաքացու, իսկ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում խորհրդատվություն է տրամադրվել 50 քաղաքացու»,- ասվում է հաղորդագրությունում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 20 minutes ago

Մարդկային կուտակումներ` 25/24 ընտրատեղամասի մոտակայքում
Factor.am / 20 minutes ago

Իջևանում քաղաքացին առանց դրոշմանիշի ծրարը գցել է քվեատուփը․ այն անվավեր կճանաչվի
Factor.am / 30 minutes ago

Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 30 minutes ago
Related coverage

ՔՊ-ն ուզում է կանգնեցնել փոփոխությունները. Մելոյան
Aysor.am / 11 minutes ago

Ստեփանավանում ոստիկաններն ընտրողի բերման ենթարկեցին
News.am / 11 minutes ago

Ռուսական գազի այլընտրանք ունի՞ գործող իշխանությունը #abcmedia
ABC Media / 11 minutes ago

Ֆիթնեսի սխալ վարժությունից հետո բուժառուին ուշագնաց վիճակում տեղափոխել են հիվանդանոց․ Կարեն Զատիկյան
168 Jham / 11 minutes ago