Արմավիր համայնքում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Ինչպես 2021 թվականին, այս անգամ ևս ընտրություններին մասնակցում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի գործող ղեկավար Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ։ Այսպիսով՝ Արմավիրի ընտրողներն այս անգամ ևս այլ քաղաքական ուժերի ընտրական ցուցակների միջև ընտրություն կատարելու հնարավորություն չունեն։ ArmLur.am -ը զրուցել է ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, որը ներկայացրել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը և ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Ընտրությունների ընթացքում ուշադրության կենտրոնում են ոչ միայն ընտրողների մասնակցության տվյալները, այլև համայնքում քաղաքական մրցակցության բացակայության պատճառները։ Տարբեր հարցերի շուրջ քննարկումներում և ներքին խոսակցություններում բարձրաձայնվում են նաև ընտրական գործընթացի կազմակերպման, քաղաքական ուժերի մասնակցության և համայնքի կառավարման վերաբերյալ հարցեր։ Այս բարձրաձայնվող հարցերի վերաբերյալ են Արմավիր համայնքի 16/15 ընտրատեղամասի մոտ զրուցել ենք գործող համայնքապետ, Արմավիրի համայնքապետի թեկնածու Վարշամ Սարգսյանի հետ։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան Մանրամասները՝ տեսանյութում․
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նրանց մասնակցությունը զրոյական կլիներ». Վարշամ Սարգսյանն՝ ընդդիմությամ բացակայության մասին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է վթարի մեղավորը․ ամուսինների մաhվան և տուժած 5 երեխաների դեպքով հարուցվեց քրեական գործ
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

Ով է վթարի մեղավորը․ ամուսինների մահվան և տուժած 5 երեխաների դեպքով հարուցվեց քրեական գործ
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Իրավապահները մեքենայից գողnւթյուն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
ArmLur / Zhoghovurd / 57 minutes ago
Related coverage

ՔՊ-ն ուզում է կանգնեցնել փոփոխությունները. Մելոյան
Aysor.am / 12 minutes ago

Ստեփանավանում ոստիկաններն ընտրողի բերման ենթարկեցին
News.am / 12 minutes ago

Ռուսական գազի այլընտրանք ունի՞ գործող իշխանությունը #abcmedia
ABC Media / 12 minutes ago

Ֆիթնեսի սխալ վարժությունից հետո բուժառուին ուշագնաց վիճակում տեղափոխել են հիվանդանոց․ Կարեն Զատիկյան
168 Jham / 12 minutes ago