Ստեփանավանի Ուժեղ Հայաստան-ի թեկնածուն այս պահին հակաիրավական անազատության մեջ է։ Սա մի բանի մասին է խոսում, որ, ունենալով Ուժեղ Հայաստանից վախեր, հասկանալով, որ առանց խախտումների, իրավապահների աջակցության չեն կարող իրենք հաղթանակ արձանագրել, բնականաբար, իրավական միջոցներով ազդեցություն ունեցան, ողողեցին կեղծ, մոնտաժված տեսագրություններով և փորձեցին հանրային տրամադրությունների վրա ազդեցություն ունենալ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նա նշեց, որ մի քանի օր արշավանքներ են եղել Ուժեղ Հայաստանի նկատմամբ. Մեր գրասենյակը աշխատանքային ողջ պարագաներով, փաստաթղթերով կապարակնքնված է։ Ըստ էության, երկու օրում շտաբային աշխատանքը զրոյից վերականգնվել է։ Մեր ուժի պարագայում ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը խախտված է։ Սա փաստում է, որ այսօրվա իշխանությունը՝ ՔՊ-ն, խնդիր ունի ժողովրդավար և ինքնավար ընտրություններ անցկացնելու, ժողովրդի կամքը տեղ հասցնելու հետ և դրա համար էլ նման գործընթացներ են տեղի ունենում։ Մելոյանը շեշտեց՝ ինչպես համապետական ընտրությունների ժամանակ, հիմա էլ՝ ՔՊ-ն քաղաքացիներին արհեստական հորդորում է չգնալ ընտրություններին. Իրենք վախի մթնոլորտ են փորձում ձևավորել, որպեսզի քաղաքացին չգնա հասնի տեղամասային կենտրոն։