ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին, հայտնել է ՌԴ ՊՆ-ն: ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ շահերին ծառայող լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև նավերին։ Հարվածների արդյունքում Խարկովում խոցվել են.Բացի այդ, ծովային անցման ժամանակ խոցվել է «չորաբեռնատար» տիպի նավ, որը Չեռնոմորսկ նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ ապահովման համար նախատեսված բեռներ: