Չեմ ցանկանում ընդարձակ գնահատական տալ Արտենի գյուղում Զորավար Անդրանիկի պատկերը դպրոցի պատից հեռացնելու դեպքին։ Շատերն արդեն խստորեն և իրավացիորեն դատապարտել են այդ եղկելի արարքը։ Միայն մեկ բան կասեմ. եթե չեն ցանկանում, որ գյուղի և նրա բնակիչների անունը վերածվի բացասական իմաստով գործածվող հասարակ անվան, որով սերնդեսերունդ բնորոշվելու է ազգային արժեքների ուրացումը, ապա պետք է անհապաղ վերականգնեն Զորավարի պատկերն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե մտահղացված էր՝ դպրոցի պատին, հայ աշակերտների աչքի առջև։ Եվս մեկ նկատառում. թուրքերն ու ադրբեջանցիներն այս դեպքը հաստատ աննկատ չեն թողել։ Արտենին նրանց քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության։ ՔՊ-ական իշխանության հետագա վայ-գործունեության պայմաններում վաղը հերթը կարող է հասնել մզկիթ բացելուն, իսկ մյուս օրը՝ գյուղի ամբողջական իսլամացմանը։ Հ.գ. Արդարանում են, թե հեռացված պատկերը դնելու են գյուղի մշակույթի տան պատին։ Էհ, մշակույթի տան պատին էլ մեկ ուրիշ հայ հերոսի պատկերեիք։ Ի՞նչ կարիք կար պղծելու հերոսի հուշարձանն ու բոլորիս հիշողությունը։ Թե՞ երկու հերոսը շատ կլիներ մեկ գյուղի համար։ Արմեն Այվազյան , ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր The post Պետք է անհապաղ վերականգնեն Զորավարի պատկերն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե մտահղացված էր՝ դպրոցի պատին. Արմեն Այվազյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պետք է անհապաղ վերականգնեն Զորավարի պատկերն այնտեղ, որտեղ այն ի սկզբանե մտահղացված էր՝ դպրոցի պատին. Արմեն Այվազյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg
Պատմական կեղծարարություններ ԱՄՆ-ում․ Բաքուն Վաշինգտոնում առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը
Azg / 1 hour ago

Անդրանիկը թուրքերի թշնամին էր և հազարավոր թուրք է սպանել, բայց մեծ հերոս էր
Azg / 2 hours ago

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում
Azg / 3 hours ago

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին
Azg / 17 hours ago
Related coverage

Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոցի տարածքում ուղղորդումներ են անում. Դավթյան
Pastinfo / 2 hours ago

Ուսուցիչների մազերը բիզ-բիզ են կանգնում նոր չափորոշիցներից. դրանք ամեն ինչի և ոչնչի մասին են
1in.am / 5 hours ago

Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին
24TV / 24News / 19 hours ago

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
168 Jham / 21 hours ago