ԵրևանԱշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության: Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն,- նշվում է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։19-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով մահացել է երկու, տուժել՝ հինգ քաղաքացի