Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, Երևանի Կիևյան փողոցից հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց: Ըստ ՆԳՆ ոստիկանության նախնական տվյալների՝ փողոցում վիճաբանություն է բռնկվել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում տղամարդկանցից մեկը կրակել է ատրճանակից: Իրավապահներին արդեն հաջողվել է հայտնաբերել միջադեպի 2 մասնակցի: Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքներն ու մյուս մասնակիցներին պարզելու ուղղությամբ: The post Արտակարգ դեպք Երևանում. վիճաբանությունը վերածվել է հրաձգության appeared first on Alphanews .