ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Նոր Զելանդիայում գործող «Digilab» ընկերությունը հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր միջոց է առաջարկում Հայաստանին: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ընկերության զարգացման գծով տնօրեն Ժակլին Մերտենսը։Նա նշեց, որ ընկերության ծրագրային ապահովումը արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ճանաչում է կենդանիների և թռչունների ձայները: Ծրագիրը կարող է տվյալներ ստանալ ձայնագրիչներից, որոնք կարող են տեղադրվել, օրինակ, արգելոցի տարածքում: Ձայնագրություններն ուղարկվում են սերվեր, ծրագիրը մշակում է բոլոր տվյալները և տեղեկություններ տրամադրում կենդանիների, նրանց տեղաշարժերի և սեզոնային միգրացիայի մասին։Ընկերությունը Նոր Զելանդիայում համագործակցում է շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի հետ, որից ստացել է այդ մարմնում 11 տարի ձևավորված ձայնադարանը։ Դրա հիման վրա էլ աշխատում է «DigiLab» ԱԲ մոդելը։«Շատ հավելվածներ են վերլուծում նման տվյալներ, բայց ոչ բոլորն են կարողանում աշխատել շուրջ 100 հազար ժամ կազմող տվյալների հետ։ Մենք դա կարող ենք: Մեր ծրագիրը տարբերակում է ոչ միայն կենդանիների զանազան տեսակների, այլև ենթատեսակների ձայները, իսկ կիվի թռչնի (ավելի ճիշտ՝ մոխրագույն կիվի կամ ռորոա) և նորզելանդական այլ էնդեմիկ թռչունների (կեա և մոհուա) դեպքում մենք ճանաչում ենք նույնիսկ առանձին առանձնյակների ձայները», - ասաց ստարտափի հիմնադիր Լյուկ Բոինը։Նրա խոսքով՝ ընկերության տեխնոլոգիան արդեն օգտագործվում է Նոր Զելանդիայի և Ֆրանսիայի արգելոցներում, այն պատրաստ են առաջարկել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: