ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում հաղթած Հայաստանի ներկայացուցչին՝ Նարեին։ «Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում։ Կեցցե՛ս Նարե»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ նրա կատարմամբ։ Հիշեցնենք՝ 13-ամյա աղջիկը BOO! երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ: Նարեի երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։