Երեկ` հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովրդին հայտնի «Կանանց գաղութի» հարևանությամբ, «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենային, ապա կողաշրջվել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ _00_ՄԱ The post Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ appeared first on 24News .