Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 19 համայնքներում՝ – Արարատի մարզի Արտաշատ, – Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, – Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, – Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, – Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, – Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, – Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, – Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, – Լոռու մարզի Ստեփանավան։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 2 համայնքներում՝ – Լոռու մարզի Ֆիոլետովո, – Արագածոտնի մարզի Շամիրամ: Համայնքների ընտրական տեղամասերը ընտրողների առաջ կբացվեն 8։00-ին եւ կփակվեն երեկոյան 20։00-ին։ The post Հայաստանի 21 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են appeared first on Infocom .