Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ 10 մարզերի 21 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված։ Ընտրատեղամասերը բացվել են 08։00-ին և բաց կմնան 12 ժամ՝ մինչև 20։00-ն։ Այսպիսով, ընտրություններ են նախատեսված Արարատի մարզի Արտաշատ համայնքում։ Գրանցված թեկնածուները՝ «Նոր դարաշրջան» կուսակցություն (Տիգրան Բաղդասարյան), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Գերասիմ Վարդանյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Կառլեն Մկրտչյան)։ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Վարշամ Սարգսյան)։ Արաքս համայնքում՝ «Արդարություն» կուսակցությունների դաշինք (Հակոբ Մելքոնյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Ղազար Ղազարյան)։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում (մեծամասնական)՝ Մրազ Բրոյան։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Ահարոն Խաչատրյան)։ Մարտունի համայնքում՝ «Մեր համայնք» կուսակցությունների դաշինք (Արամ Կարապետյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (Արամ Մանուկյան), «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Հակոբ Վարդանյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Հովհաննես Հովեյան)։ Գավառ համայնք՝ «Հայկական քվե» կուսակցություն (Հրայր Իսրայելյան), «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք (Գուրգեն Մարտիրոսյան), «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն (Նարեկ Արևշատյան)։ Լոռու մարզի Ֆիալետովո համայնքում (մեծամասնական)՝ Ալեքսեյ Նովիկով, Միխաիլ Չիչյով։ Ստեփանավան համայնքում՝ «Գործարար» կուսակցություն (Արմեն Գրիգորյան), «Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Ալեքսանյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Արայիկ Ներսիսյան), «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (Արսեն Գևորգյան)։ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Վարդան Գևորգյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սևակ Միքայելյան)։ Ծաղկաձոր համայնքում՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (Նվեր Սեփոյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նարեկ Հարությունյան)։ Գառնի համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Պողոսյան)։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Զավեն Մանուկյան)։ Արթիկ համայնքում՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն (Մխիթար Վարագյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (Արթուր Աստոյան), «Հայրենիք» կուսակցություն (Լևոն Վահրադյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Անանիկ Ոսկանյան)։ Սյունիքի մարզի Գորիս համայնքում՝ «Ապրելու քվե» կուսակցությունների դաշինք (Արգամ Հովսեփյան), «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք (Առուշ Առուշանյան)։ Մեղրի համայնքում՝ «Ապրելու երկիր» կուսակցություն (Արմեն Հայրապետյան), Հայաստանի եվրոպական կուսակցություն (Արշավիր Հովհաննիսյան), Հայաստանի շնորհապետական կուսակցություն (Վլադիկ Գևորգյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սերգո Գալստյան)։ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Մխիթար Մաթևոսյան)։ Ջերմուկ համայնքում՝ «Ապրելու երկիր» կուսակցություն (Ազատ Հովակիմյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Վահագն Արսենյան)։ Եղեգնաձոր համայնքում՝ «Նոր դարաշրջան» կուսակցություն (Մարտին Հարությունյան), «Հանրապետություն» կուսակցություն (Դավիթ Հարությունյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Հուսիկ Սահակյան)։ Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Արթուր Ճաղարյան), «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն (Լևոն Վարդապետյան)։ Դիլիջան համայնքում՝ «Ապրելու երկիր» կուսակցություն (Վարդան Ավագյան), «Հանրապետություն» կուսակցություն (Նունե Սանթրոսյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Դավիթ Սարգսյան)։ ԿԸՀ-ից հայտնում են, որ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը իգական սեռի ներկայացուցիչ են։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների կողմից։ Հոկտեմբերի 25-ի ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրըհոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Factor.am / 11 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Factor.am / 33 minutes ago

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
Factor.am / 57 minutes ago

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
Factor.am / 7 hours ago
Related coverage

Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
168 Jham / 10 minutes ago

Հայաստանի նոր ատոմակայանը. մեկ դարի անկախության ընտրությունը
1in.am / 21 minutes ago

Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում
Shant News / 52 minutes ago

Zelenskyy: We are ready to end this war as quickly as possible
Aravot / 9 hours ago