«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին Մալթայում, հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեն՝ BOO! երգով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսպանիան, երրորդ հորիզոնականը՝ Ֆրանսիան: Նարեն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 103 միավոր: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Հայաստանը վաստակեց 99 միավոր: Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 202 միավոր: The post Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում appeared first on 24News .