Մալթայում ավարտվեց«Մանկական Եվրատեսիլ 2026»-ը, որին մասնակցեց 16 երկիր։ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսպանիան։ Մրցույթում Հայաստանը BOO! երգով ներկայացրել է 13-ամյա Նարեն։ Նարեի BOO! երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։ Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից և մինչ այժմ երկու անգամ դարձել է մրցույթի հաղթող։ Առաջին հաղթանակը 2010 թվականին գրանցեց Վլադիմիր Արզումանյանը՝ «Մամա» երգով, իսկ 2021 թվականին Փարիզում Հայաստանը հաղթեց Մալենայի «Քամի, քամի» երգով։ Վերջին տարիներին ևս Հայաստանի ներկայացուցիչները բարձր արդյունքներ են գրանցել․ 2022 թվականին Նարեն «Dance» երգով զբաղեցրեց 2-րդ տեղը, 2023-ին «Yan Girls»-ը՝ 3-րդ, 2024-ին Լեոն՝ 8-րդ, իսկ 2025-ին Ալբերտը «Brave Heart» երգով՝ 4-րդ տեղը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Factor.am / 4 hours ago

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Factor.am / 7 hours ago

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Factor.am / 7 hours ago

Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
Factor.am / 7 hours ago
Related coverage

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում
Alpha News / 2 hours ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը կենսաբազմազանության պահպանության, մշակութային ժառանգության, կրթության և կայուն զարգացման օրակարգերի միջև փոխկապակցվածության ամրապնդման գործում
Aravot / 3 hours ago

«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ Աբիսողոմոնյան
24TV / 24News / 6 hours ago

Մտածում էինք՝ գլխի ցնցում է. Էվա Խաչատրյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի և Հունաստանում տեղի ունեցած միջադեպերի մասին․ ArmLur.am
ArmLur / Zhoghovurd / 7 hours ago