Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են աշխատանքային մակարդակով շփումները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույցի ծրագրեր չկան՝ Խերսոնի մարզի Օլեշկիի վերաբերյալ համաձայնությունից հետո։ «Ամերիկացիների հետ շփումները շարունակվում են աշխատանքային մակարդակով», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաջողվել է հրադադարի հասնել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում: Ռուսական կողմը հումանիտար նկատառումներով կրակը կդադարեցնի հոկտեմբերի 27-ին: Այլ ուղղություններով ռազմական գործողությունները շարունակվում են: