Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ ունեցավ Մալթայում ընթացող «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում։ Մրցույթին 16 երկիր է մասնակցում։ Նարեն իր «Boo!» երգով հանդես եկավ 8–րդ համարի ներքո։«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում է «Join the Festa» (Միացի՛ր տոնախմբությանը) կարգախոսով, որը ներշնչված է Մալթայի ավանդական գյուղական տոնակատարություններից, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և միավորում են համայնքները երաժշտության, հրավառությունների ու զարդարանքների միջոցով։Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցույթում հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Լու Դելյոզը «Ce monde» երգով։Սակայն ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլի»՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա նաև հրաժարվելու իրավունք ունի։Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։ Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտ Արմենակյանը «Brave Heart» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ ստանալով 175 միավոր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի պատվիրակը ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում։ Նա իր «Boo!» երգով հանդես եկավ 8–րդ համարի ներքո

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Представительница Армении Наре выступила на "Детском Евровидении"
Sputnik Armenia / 56 minutes ago

Популярный армянский актер получил премию "Золотого глобуса" Beacon Award
Sputnik Armenia / 1 hour ago

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
Sputnik Armenia / 2 hours ago

Где военные учения, где форум по биологическому разнообразию?
Sputnik Armenia / 2 hours ago
Related coverage

Բաքվի ռեժիմի ներքին խաղերի վերջնագիծը
Pastinfo / 26 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 24.10.2026
Shant News / 38 minutes ago

Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
168 Jham / 44 minutes ago

Գերմանիայում հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»
168 Jham / 50 minutes ago