Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները բոլոր դիմումներով և գրություններով բարձրացված հարցերին օպերատիվ լուծում են տվել՝ այդ մասին տեղյակ պահելով դիմումատուներին։ Մեկ դիմումով կայացվել է որոշում, որը վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվել։ Հատկանշական է, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում որևէ դիմում կամ գրություն չի ստացվել»,- հայտնել է նա։