Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։ Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասվում է հաղորդագրությունում։ Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել են, որ Երևան–Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և MAZ մակնիշի բեռնատարը։ Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ