Ֆրանսիայի իրավապահ մարմինները մոտ 1000 մարդու են ձերբակալել գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ բռնկված անկարգությունները ճնշելիս: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը: «Այսօր մենք կրկին բախվում ենք բռնության չափազանց բարձր մակարդակի, ձերբակալվածների թիվն արդեն մոտենում է 1000-ի», – ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ այս թիվը զգալիորեն ավելի բարձր է, քան հոկտեմբերի 17-ին, երբ երկրի շատ քաղաքներում բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և թալանի: Նախարարը խոստովանել է, որ որոշ խանութներ այս անգամ էլ վանդալների և թալանչիների զոհ են դարձել, սակայն դրանց թիվը «շատ սահմանափակ» է և «անհամեմատելի այն բանի հետ, ինչ տեսան անցյալ շաբաթ»: «Այսօր երեկոյան իրավիճակը ակնհայտորեն բոլորովին այլ է, և, իհարկե, մենք պետք է ուրախ լինենք դրա համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում ներքին անվտանգության ուժերին դրա համար», – եզրափակել է նա։