Սլովակիայի առաջնության 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց «Դուկլա Բանսկա Բիստրիցայի» հետ (2-2)։ Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում գոլերից մեկը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը՝ 76-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Տանտերերի կազմում մյուս գոլը 53-րդ րոպեին խփեց Բայրիչը։ Հյուրերը պարտությունից փրկվեցին հանդիպման բուն ժամանակի ավարտին և ավելացված ժամանակում. 88-րդ և 90+3-րդ րոպեներին աչքի ընկավ և դուբլ ձևակերպեց Հանեսը։ Այս հանդիպումից հետո «Սլովանը» վաստակած 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն անցկացրած 11 խաղից հետո։ «Դուկլա Բանսկա Բիստրիցան» 14 միավորով գտնվում է 8-րդ տեղում։ Աղբյուրը՝ Armsport.am: –00—ՅՄ The post Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղաց appeared first on 24News .