Հոկտեմբերի 24-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահ, դեսպան Խոնդկեր Մոհամմադ Թալհայի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Երևանում ընթացող COP17-ի շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնությունները։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի առաջնահերթությունները և ակտիվ ներգրավվածությունը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի կարևորությունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատանքների իրականացման պատրաստակամությունը։ Կողմերն անդրադարձել են նաև կրթության և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հնարավորություններին, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում նախորդ տարի ընդունված, Հայաստանի հեղինակած «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևի դրույթների առաջմղման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: The post Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահը քննարկել են ՀՀ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահը քննարկել են ՀՀ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի
Infocom / 1 hour ago

Հոկտեմբերի 25-ին 21 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ի ամփոփ տեղեկատվությունը
Infocom / 1 hour ago

Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը մի շարք հարցեր են քննարկել
Infocom / 2 hours ago

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Infocom / 2 hours ago
Related coverage

Մահացածները ամուսիններ են, մանրամասներ է ողբերգական վթարից
Alpha News / 24 minutes ago

Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբներում և տներում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն. Տիգրան Աբրահամյան
Aravot / 52 minutes ago

«Հայրենիք» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Զեփյուռ Աբգարյանը չի կալանավորվի. փաստաբան
Alpha News / 54 minutes ago

Պուտինը կոշտ է խոսում Փաշինյանի հետ. Հայաստանին ծանր ապագա է սպասվում
Alpha News / 1 hour ago