Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինային «Starlink» արբանյակային կապով ապահովելու հարցը, Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, էներգետիկ գործակցությունն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Առաջնորդների հեռախոսազրույցի արդյունքներով կիսվել է Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Բրիտանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական լայնածավալ ներխուժմանը դիմակայելու համար Ուկրաինան պետք է լիարժեք հասանելիություն ունենա «Starlink» համակարգին։ Նա նաև կարևորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ Թրամփի ջանքերը։ Կողմերը պայմանավորվել են գործակցել միջազգային գործընկերների հետ և վերջ դնել արյունահեղությանը։ Առաջնորդներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել էներգետիկայի ոլորտին, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի բնագավառում բրիտանական ու ամերիկյան ընկերությունների գործակցությանը։ Նրանք անդրադարձել են նաև «Jackdaw» նավթագազային հանքավայրի շահագործմանը հավանություն տալու՝ Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարարի որոշմանը։ Կողմերի գնահատմամբ՝ նախագիծը շոշափելի տնտեսական օգուտներ կբերի երկրին և կնպաստի աշխատատեղերի պահպանմանը։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ֆոլկլենդյան կղզիների մոտ իրականացվող «Sea Lion» նավթային նախագիծը։ Բրիտանիայի վարչապետը մատնանշել է Արգենտինայի կողմից ճնշման միջոցների տնտեսական հետևանքները Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համար՝ շեշտելով կղզիների բնակիչների՝ սեփական բնական պաշարները տնօրինելու իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետը վերահաստատել է եմենյան հութիների հարձակումների ֆոնին Սաուդյան Արաբիային տրամադրվող աջակցությունը։ Երկու ղեկավարներն էլ հույս են հայտնել, որ մոտ ապագայում կկայանա իրենց առերես հանդիպումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թրամփն ու Բըրնհեմը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Օմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետո
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

Սոֆիայում սպանել են Թեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավար և ԵԽ նախկին պատգամավոր Սլավի Բինևին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Դատարանը մերժել է Արթիկի ավագանու թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Մերցը գերմանացիներին խոստացել է ավելի էժան էլեկտրաէներգիա, սակայն կոալիցիայում տարաձայնություններ են առաջացել
168 Jham / 13 minutes ago

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները
24TV / 24News / 23 minutes ago

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
Sputnik Armenia / 24 minutes ago

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել է գրեթե 1000 մարդ
Shant News / 25 minutes ago