Ըստ The Wall Street Journal-ի, որը հղում, է անում ԱՄՆ անանուն պաշտոնյաների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահին ներկայացվել են Իրանի դեմ հնարավոր գործողությունների տարբերակներ՝ սկսած միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների (օրինակ՝ կամուրջների) վրա հարվածներ հասցնելուց մինչև իրանական կղզիների ուղղությամբ հարձակողական գործողություններ։ «Թրամփը հակված է լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելուն, թեև վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ այս մոտեցման քննադատները պնդում են, թե հարվածների նոր փուլը կհանգեցնի միայն էներգակիրների գների բարձրացմանը։ Ավելի վաղ ինքը՝ Թրամփը, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի վրա չի հարձակվի մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ –00—ՅՄ The post Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն appeared first on 24News .