ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ցեմենտի դեֆիցիտը չի վերացել, ու դա կարող է ազդել նաև անշարժ գույքի շուկայի գների վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Գրիգորյանը՝ նշելով, որ ցեմենտի դեֆիցիտն արդեն ռիսկեր է ստեղծում քաղաքաշինական ծրագրերի ժամկետների համար։ՀՀ–ում սեպտեմբերին ցեմենտի սուր դեֆիցիտ էր առաջացել, ինչը դժվարացրել էր շինարարական աշխատանքները և բարձրացրել գները։ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին վերացրեց երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը, բայց խնդիրը չլուծվեց։ Նրա խոսքով՝ եթե անգամ տեղական արտադրությունն ամբողջ ծավալով աշխատի, Հայաստանի ցեմենտի գործարանները հավանաբար չեն կարողանա ամբողջությամբ բավարարել շուկայի պահանջարկը։Գրիգորյանը նշեց` ցեմենտի ներմուծումը շարունակվում է, բայց հիմնական մատակարար երկրից` Իրանից, ներկրումը բարդացել է. հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ վնասվել են գործարաններն ու լոգիստիկ ուղիները, ինչի հետևանքով նախկինի պես հեշտ և արագ ներմուծում կազմակերպելն այլևս հնարավոր չէ։Ըստ նրա` այս պայմաններում ցեմենտի պակասը ոչ միայն կարող է հետաձգել շինարարական ծրագրերը, այլև անհավասար պայմաններ ստեղծել շուկայում։ Տնտեսապես ավելի ամուր խոշոր կառուցապատողները կարող են շարունակել աշխատանքը՝ նույնիսկ ավելի թանկ ներմուծվող ցեմենտ օգտագործելով, փոքր ընկերությունների համար, սակայն, նույնիսկ մեկ տոննայի հաշվով գնի տարբերությունը կարող է էական ազդեցություն ունենալ«Ցեմենտի գների բարձրացումը կանդրադառնա նաև բնակարանների կառուցման ինքնարժեքի վրա։ Սակայն վերջնական ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել առաջիկա երեք ամիսների ընթացքում առաջացած ծախսերն ու վնասները», - ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի նախագահը։Ցեմենտի շուկայում ստեղծված իրավիճակի ֆոնին ուշադրության կենտրոնում է նաև Հրազդանի ցեմենտի գործարանի ճակատագիրը: Հոկտեմբերի 21-ին գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում` պահանջելով լուծել գործարանի շուրջ ստեղծված խնդիրները։ Գործարանի հնարավոր գնորդի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի կարողանան ավարտին հասցնել ձեռքբերման գործընթացը։Գրիգորյանի խոսքով` գործարանի հնարավոր վերագործարկումը կարող է լրացուցիչ նշանակություն ունենալ ցեմենտի պակասի պայմաններում (Հրազդանի գործարանի արտադրական հզորությունը, ըստ հրապարակված տվյալների, կարող է հասնել տարեկան 1,2 միլիոն տոննայի), բայց նույնիսկ Հայաստանում գործող գործարանների ամբողջական արտադրական կարողությունների օգտագործումը կարող է բավարար չլինել շինարարական շուկայի պահանջարկը ծածկելու համար։ Այս համատեքստում Հրազդանի գործարանի աշխատանքը կարող է մեծացնել տեղական առաջարկը, որոշ չափով նվազեցնել ներմուծումից կախվածությունը և լրացուցիչ մրցակցություն ստեղծել շուկայում։Գրիգորյանը հույս հայտնեց, որ գործարանի նոր ներդրողը կդիտարկի արտադրության արդիականացման և տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունը։Հաշվի առնելով, որ «Արարատցեմենտը» հուլիսին հանձնվեց պետական կառավարմանը, հետաքրքրվեցինք, թե որքանով դա կապ ունի ցեմենտի դեֆիցիտի հետ։«Ես առաջնորդվում եմ պաշտոնական աղբյուրներով։ Պաշտոնական աղբյուրի հնչեցրած տվյալների համաձայն` ցեմենտի գործարանն աշխատում է առավելագույն թողունակությամբ», - պատասխանեց Գրիգորյանը։Նա հավելեց, որ, իր տվյալներով, փորձելով կայունացնել գները` պետությունը փոխել է վաճառքի ռազմավարությունը` գործարանը փորձում է ցեմենտն իրացնել ոչ թե միջնորդներին, այլ այն սպառողներին, որոնք ցեմենտը ձեռք են բերում սեփական կարիքների համար՝ սահմանափակելով վերավաճառքը։ Գրիգորյանի գնահատմամբ՝ այս մոտեցումը կարող է նպաստել գների որոշակի կայունության պահպանմանը։Հիշեցնենք` էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ արդեն իսկ կա ներմուծվող ցեմենտի ծավալների էական ավելացում, ինչը հանգեցնելու է խնդիրների լուծման։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանում ցեմենտի դեֆիցիտը չի վերացել. բնակարաններն ավելի կթանկանա՞ն
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով` ցեմենտի դեֆիցիտը դանդաղեցնում է շինարարությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
Sputnik Armenia / 24 minutes ago

Где военные учения, где форум по биологическому разнообразию?
Sputnik Armenia / 30 minutes ago

Состояние 3 детей, пострадавших в крупном ДТП в Армении крайне тяжелое - Минздрав
Sputnik Armenia / 41 minutes ago

Երևան–Գյումրի ճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Armenia / 51 minutes ago
Related coverage

Մահացածները ամուսիններ են, մանրամասներ է ողբերգական վթարից
Alpha News / 23 minutes ago

Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբներում և տներում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն. Տիգրան Աբրահամյան
Aravot / 52 minutes ago

«Հայրենիք» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Զեփյուռ Աբգարյանը չի կալանավորվի. փաստաբան
Alpha News / 53 minutes ago

Պուտինը կոշտ է խոսում Փաշինյանի հետ. Հայաստանին ծանր ապագա է սպասվում
Alpha News / 1 hour ago