Հոկտեմբերի 24-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահ, դեսպան Խոնդկեր Մոհամմադ Թալհայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Երևանում ընթացող COP17-ի շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնությունները։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի առաջնահերթությունները և ակտիվ ներգրավվածությունը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի կարևորությունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատանքների իրականացման պատրաստակամությունը։ Կողմերն անդրադարձել են նաև կրթության և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հնարավորություններին, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում նախորդ տարի ընդունված, Հայաստանի հեղինակած «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևի դրույթների առաջմղման կարևորությունը: –00—ՅՄ The post Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են Երևանում appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են Երևանում

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները
24TV / 24News / 19 minutes ago

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
24TV / 24News / 26 minutes ago

Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղաց
24TV / 24News / 35 minutes ago

Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24TV / 24News / 44 minutes ago
Related coverage

Մահացածները ամուսիններ են, մանրամասներ է ողբերգական վթարից
Alpha News / 19 minutes ago

Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբներում և տներում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն. Տիգրան Աբրահամյան
Aravot / 47 minutes ago

«Հայրենիք» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Զեփյուռ Աբգարյանը չի կալանավորվի. փաստաբան
Alpha News / 49 minutes ago

Պուտինը կոշտ է խոսում Փաշինյանի հետ. Հայաստանին ծանր ապագա է սպասվում
Alpha News / 1 hour ago