ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին կալանավորելու միջնորդությունը։ Փաստաբան Արսեն Բաբայանն այս մասին հայտնում է ֆեյսբուքյան էջում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբգարյանը բերման է ենթարկվել Արթիկից։Հիշեցնենք` որ այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն մի շարք թեկնածուների և կուսակցությունների անդամների էր բերման ենթարկել երեք համայնքից՝ Մարտունի, Եղեգնաձոր և Արթիկ։ Ըստ կոմիտեի՝ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում իրականացվել են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։Արթիկում բերման էին ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ, ՀՀ հակոռուպցիոն կոմիտե էր տեղափոխվել նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը։ Ավելի ուշ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Աստոյանն ու ավագանու 2 թեկնածուներ մի քանի ժամ անց ազատ են արձակվել։Նշենք, որ առավոտյան Եղեգնաձոր համայնքից բերման են ենթարկվել նաև գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, ավագանու անդամի թեկնածուներ։ Նրանց վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։Վաղը` հոկտեմբերի 25-ին, ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 19 համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզ՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Լոռու մարզ՝ Ստեփանավան։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են անցկացվում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածուն չի կալանավորվի. միջնորդությունը մերժվել է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածուն բերման էր ենթարկվել Արթիկից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծության կենտրոնն արագ արձագանքել է 42 դեպքի
Sputnik Armenia / 2 hours ago

ԿԸՀ–ն ամփոփել է մասնակցությունը այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում
Sputnik Armenia / 3 hours ago

ЦИК Армении опубликовал данные по результатам явки на муниципальных выборах
Sputnik Armenia / 3 hours ago

Падение Парижа. Далее везде?
Sputnik Armenia / 3 hours ago
Related coverage

Արթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Aravot / 1 hour ago

Բախումներով ուղեկցվող ցույցեր Եվրոպայում. իրավիճակի մասին պատմում է Նիսի հայ համայնքի ներկայացուցիչը
News.am / 1 hour ago

Նախնական տվյալները Սյունիքից՝ ըստ Ռոբերտ Ղուկասյանի
Aravot / 1 hour ago

Հայաստանի մի շարք համայնքներում ավագանու ընտրություններ են. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago