ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվել են Էր Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»–ի (Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերություն) օբյեկտների վրա։«Եմենի զինված ուժերն իրականացրել են յոթ ռազմական գործողություն, որոնց թիրախում են եղել Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը, Յանբուում «Aramco» ընկերության օբյեկտները, Ռաբիղի նավթավերամշակման գործարանը, «Արևելք-Արևմուտք» նավթամուղը, Դամմամի Ֆահդ թագավորի անվան միջազգային օդանավակայանը, Նաջրանի օդանավակայանը, ինչպես նաև Խամիս Մուշեյթի ավիաբազան», - «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։Հիշեցնենք` Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող կառավարամետ բանակի միջև ռազմական դիմակայությունը չորս տարվա դադարից հետո վերսկսվեց հուլիսի կեսերին։ Այս ընթացքում հութիներին հաջողվել է զբաղեցնել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ–էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող քաղաքները։1 մարդ մահացել է, 11–ը՝ վնասվածքներ ստացել. Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու կադրերը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանների և նավթային օբյեկտների վրա
Հարձակումների ժամանակ կիրառվել են բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
Sputnik Armenia / 17 minutes ago

Где военные учения, где форум по биологическому разнообразию?
Sputnik Armenia / 23 minutes ago

Состояние 3 детей, пострадавших в крупном ДТП в Армении крайне тяжелое - Минздрав
Sputnik Armenia / 33 minutes ago

Երևան–Գյումրի ճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Armenia / 44 minutes ago
Related coverage

Մերցը գերմանացիներին խոստացել է ավելի էժան էլեկտրաէներգիա, սակայն կոալիցիայում տարաձայնություններ են առաջացել
168 Jham / 5 minutes ago

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները
24TV / 24News / 16 minutes ago

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել է գրեթե 1000 մարդ
Shant News / 18 minutes ago

Ինչո՞ւ են TRIPP-ը հենց հոկտեմբերի 27-ին բերում ԱԺ. սիմվոլիկա կա, չէ՞… Մեղրի՛… Մեղրին հիմա հանձնում են. ոնց որ Նիկոլին են շպագատ իջեցրել, նույնն Ալիևին է սպառնում. Միհրան Հակոբյան
168 Jham / 21 minutes ago