Այս տողերը գրել եմ 44-օրյա աղետից հետո, Զորավարի հիշատակի օրվա առթիվ։ Հիշում եմ՝ մի շարք ծանոթներ ու մտերիմներ սրտնեղել էին, թե էս ինչ ես գրել, ո՞վ կհամարձակվի ձեռք բարձրացնել Անդրանիկի հիշատակի վրա։ Տեսա՞ք ինչ արեցին։ Ու սա միայն սկիզբն է։ Դժբախտ Զորավար․ ողջ կյանքում գաղթական ու որբ փրկեց՝ հավատալով, որ վաղվա Հայաստանի համար ժողովուրդ է հավաքում։ Ով իմանա՝ իր փրկածների ցրթվածքները չե՞ն հիմա իր վաստակն ու հիշատակը ջնջում։ Ազգովի անեծքի տակ ենք․․․ «Հիշատակիդ օրն է: Քեզ տրված պատիվը այլևս համարվում է բռնության քարոզ, որովհետև միամտություն ունեցար թուրքութաթար ջարդելու ու աշխարհի թուրքընթացը 100 տարով կասեցնելու: Քեզ չեն ներելու: Դեպի շիրիմդ բերող ճամփաները մղձավանջի ոլորաններ են: Չորս կողմդ զոհի ու նահատակի շիրիմ է, անհամար շիրիմ: Ե՞րբ էիր այսքան զինվոր ունեցել: Հիմա Զորավարն ես բյուրավոր նահատակների: Ցասումդ անմեկնելի է: Աչքդ հին ու նոր զինվորներիդ շիրիմներին է, միտքդ՝ անթաղ ու անհիշատակ զինվորներիդ հետ: Շատ տարիներ առաջ գրել էի, որ մեր հողը խռովել է մեզնից, ուզում է փախչել մեր ոտքի տակից: Գրել էի, որ այն պահելու համար վերջը Քո դուռն ենք գալու ու պահանջելու ենք. Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա: Վաղուց էլ այդպիսի միամիտ բաներ չեմ գրում: Ոչ ոք էլ Քո դուռը չի գալու ու ոչինչ էլ չի պահանջելու: Հիշատակդ էլ անհետ ջնջվելու է: Ու էլ ոչ ոք չի հավատալու, որ մեր մեջ Քո նմանն էլ է եղել»: 2021թ․, օգոստոսի 31 Կարո Վարդանյան, գրող, գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ The post Դժբախտ Զորավար․ տեսա՞ք ինչ արեցին. ու սա միայն սկիզբն է. Կարո Վարդանյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դժբախտ Զորավար․ տեսա՞ք ինչ արեցին. ու սա միայն սկիզբն է. Կարո Վարդանյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին
Azg / 2 hours ago

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան
Azg / 2 hours ago

«Մաքրում» են դաշտը, որպեսզի իրենց թեկնածուի նշանակումը դառնա անխուսափելի. Տիգրան Աբրահամյան
Azg / 2 hours ago

«Կանխարգելիչ» ռեպրեսիաներ. Փաշինյանը պատրաստվում է նոր ընտրությունների. Սուրեն Սուրենյանց
Azg / 4 hours ago
Related coverage

Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
168 Jham / 13 minutes ago

Գերմանիայում հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»
168 Jham / 19 minutes ago

Представительница Армении Наре выступила на "Детском Евровидении"
Sputnik Armenia / 24 minutes ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»․ Հայաստանը հաղթողի գլխավոր հավակնորդների թվում է
1in.am / 25 minutes ago