Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի հիմնավորումները, բայց վստահ է՝ այս անգամ էլ դատարանը գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն է ներկայացրել՝ որպես կալանքի հիմնավորում: