SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի 29/2 հասցեում նոր կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի տարածքից քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մինչ ոստիկանները կժամանեին նշված հասցե, հիվանդանոցից ահազանգ էր ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորը ճանապարհին շտապօգնության մեքենայում մահացել է։ Տեղում Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Վիգեն Ա․-ն էր, ով աշխատում էր «ԲՐԵՎԵՐԿ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, իսկ շինությունը, որտեղ աշխատում էր նա, նշված ՍՊԸ-ի կողմից էր կառուցվում և նա 10-րդ հարկից ընկել է ու հայտնվել վերելակի հորանում։ «Շենքի կառուցապատողը «Սօհօ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ն, նախագծողը՝ «Արթ Ին Աբլիք» ՍՊԸ-ն, իսկ տեխհսկողությունը՝ «Աղայանշին» ՍՊԸ-ն։ The post Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանում կառուցվող շենքերից մեկում appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանում կառուցվող շենքերից մեկում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News
Հայկական ոգու խորհրդանիշը․ Սոս Սարգսյան
Alpha News / 6 minutes ago

Մահացածները ամուսիններ են, մանրամասներ է ողբերգական վթարից
Alpha News / 16 minutes ago

«Հայրենիք» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Զեփյուռ Աբգարյանը չի կալանավորվի. փաստաբան
Alpha News / 46 minutes ago

Պուտինը կոշտ է խոսում Փաշինյանի հետ. Հայաստանին ծանր ապագա է սպասվում
Alpha News / 1 hour ago
Related coverage

Մերցը գերմանացիներին խոստացել է ավելի էժան էլեկտրաէներգիա, սակայն կոալիցիայում տարաձայնություններ են առաջացել
168 Jham / 6 minutes ago

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները
24TV / 24News / 16 minutes ago

Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
Sputnik Armenia / 17 minutes ago

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել է գրեթե 1000 մարդ
Shant News / 18 minutes ago