Փրկարար ծառայությունից հայտնում են, Որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։19-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։ Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և MAZ մակնիշի բեռնատարը։ Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։