Եվրոպայում կրկին ցույցեր են Եվրոպայում կրկին ցույցեր են: Ֆրանսիայի տարբեր բնակավայրերում գրանցվել է մի քանի տասնյակ ակցիա: Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, ներգրավվել են հազարավոր ոստիկաններ, այդ թվում՝ Փարիզում: Արդեն տեղեկություններ կան բախումների և անկարգությունների մասին: Մայրաքաղաքում մի շարք թանգարաններ և մշակութային այլ վայրեր չեն աշխատում: Օռլեանում էլ առանձին ցույցեր են՝ ընդդեմ Մարին Լը Պենի ղեկավարած ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության: Երթի մասնակիցները կրել են «Ռասիզմը հանցագործություն է» և այլ գրվածքներով պաստառներ: Չեն դադարում ուսանողական ցույցերը Իտալիայում: Հռումում և Միլանում անվտանգության ուժեղացման միջոցառումներ են իրականացվում: ԶԼՄ-ների տվյալով՝ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում եվրոպական 12 երկրում տեղի է ունեցել բողոքի առնվազն 177 ակցիա և ցույց։ Գրառումը Եվրոպայում կրկին ցույցեր են appeared first on .