Հոկտեմբերի 24-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բնություն և մշակույթ» ավանդական վեցերորդ գագաթնաժողովի մեկնարկին: ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է բնության և մշակույթի սերտ կապին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության գործում մշակութային ժառանգության, ավանդական գիտելիքների և դրանց` սերնդեսերունդ փոխանցման կարևորությունը։ Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել բնության և մշակույթի փոխկապակցվածության կարևորությանը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում՝ շեշտելով միջազգային գործընկերության, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ ստանձնած հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու նպատակով։ Անդրադառնալով գագաթնաժողովի նպատակներին` նախարարի տեղակալը շեշտել է միջմշակութային, միջսերնդային և միջազգային երկխոսության ու գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը միջազգային հանձնառությունները գործնական քայլերի և շոշափելի արդյունքների վերածելու նպատակով: ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել նաև միջոցառման շրջանակներում քննարկման ներկայացվելիք «Բնության և մշակույթի վերաբերյալ Էրեբունի-Երևան հռչակագրին»՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության քաղաքականություններում բնության և մշակույթի փոխկապակցվածության առավել արդյունավետ արտացոլմանը, ինչպես նաև դրանց իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը։ –00—ՅՄ The post «Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ Աբիսողոմոնյան appeared first on 24News .