Հոկտեմբերի 24-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահ, դեսպան Խոնդկեր Մոհամմադ Թալհայի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Երևանում ընթացող COP17-ի շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնությունները։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի առաջնահերթությունները և ակտիվ ներգրավվածությունը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի կարևորությունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատանքների իրականացման պատրաստակամությունը։ Կողմերն անդրադարձել են նաև կրթության և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հնարավորություններին, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում նախորդ տարի ընդունված, Հայաստանի հեղինակած «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևի դրույթների առաջմղման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահը քննարկել են ՀՀ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Պուտինի և Թրամփի նոր զրույց դեռևս նախատեսված չէ․ Պեսկով
Shant News / 19 minutes ago

Թուրինում բողոքի ցույց է տեղի ունենում զենքի մատակարարումների, վառելիքի բարձր գների դեմ
Shant News / 39 minutes ago

Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը մի շարք հարցեր են քննարկել
Shant News / 1 hour ago

Արտահերթ ընտրությունները շատ իրատեսական են. Էդմոն Մարուքյան
Shant News / 1 hour ago
Related coverage

Суд отклонил ходатайство об аресте задержанного в Артике кандидата на местных выборах
Sputnik Armenia / 5 minutes ago

«Ռուսահայ Օրջոնիկիձեն». գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի բացահայտումները
168 Jham / 5 minutes ago

Սոֆիայում սպանել են Թեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավար և ԵԽ նախկին պատգամավոր Սլավի Բինևին
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում
24TV / 24News / 19 minutes ago