Այսօր Ազգային ժողովում հյուրընկալել եմ Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ «Քննարկել ենք ժողովրդագրական իրավիճակը, ծնելիության խթանման և ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերը, զբաղվածության քաղաքականությունը, կենսաթոշակային համակարգը։ Վստահ եմ՝ այս առաջին հանդիպումը լավ հիմք կդառնա մեր հանձնաժողովների շարունակական և գործնական համագործակցության համար»,-նշված է գրառման մեջ։