Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը։ Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին, գրել է Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքին։ «Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում»,-գրել է նա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 23-ի առավոտյան Ֆրանսիայի Իվելին (Yvelines) դեպարտամենտի Տրապ (Trappes) և Լա Վերիեր (La Verrière) արվարձաններում տեղի է ունեցել ահաբեկչական բնույթի զանգվածային հրաձգություն, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, և առնվազն 4-ը՝ վիրավորվել: The post Հայաստանը Ֆրանսիայի կողքին է՝ ռասիզմի և ատելության դեմ պայքարում․ Փաշինյան appeared first on Alphanews .