Հռոմի ոստիկանությունը հայտնել է, որ մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին 20 մարդ է տարվել ոստիկանական բաժանմունք։ Իրավապահ մարմինները նշել են, որ ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 50 երիտասարդի։ «Նրանցից 20-ի մոտ (որոնցից մեկն անչափահաս է) հայտնաբերվել են դիմակներ (այդ թվում՝ ամբողջ դեմքը ծածկող), պարանոցը ծածկող գլխաշորեր, աերոզոլային տարաներ և ուսապարկեր՝ նախատեսված այդ իրերը թաքցնելու համար։ Նրանք բոլորը տարվել են ոստիկանական բաժանմունք»,- ասված է հայտարարության մեջ։ Ոստիկանությունը հավելել է, որ դիտարկում է այդ անձանց նկատմամբ կանխարգելիչ կալանք կիրառելու հնարավորությունը։ Հռոմում նախատեսված են մի քանի բողոքի ակցիաներ, որոնցից ամենախոշորը մեկնարկել է Հանրապետության հրապարակում (Piazza della Repubblica)՝ Տերմինի կայարանի մոտակայքում։ Այլ ցույցերի կազմակերպիչները, ոգեշնչվելով անցած հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներից, վերջին պահին չեղարկել են հավաքների՝ նախապես հայտարարված վայրերն ու ժամերը՝ խոստանալով հայտնել դրանք միջոցառումների մեկնարկից անմիջապես առաջ։ –00—ՅՄ The post Հռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվել appeared first on 24News .