Հոկտեմբերի 24-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահ, դեսպան Խոնդկեր Մոհամմադ Թալհայի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Երևանում ընթացող COP17-ի շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնությունները։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի առաջնահերթությունները և ակտիվ ներգրավվածությունը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի կարևորությունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատանքների իրականացման պատրաստակամությունը։ Կողմերն անդրադարձել են նաև կրթության և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հնարավորություններին, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի 16-րդ հանդիպման շրջանակներում նախորդ տարի ընդունված, Հայաստանի հեղինակած «Մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդումը նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով բանաձևի դրույթների առաջմղման կարևորությունը: Գրառումը Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Խոնդկեր Մոհամմադ Թալհան քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Խոնդկեր Մոհամմադ Թալհան քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

հոկտեմբերի 25 | 20:30Հայաստանը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում. COP17 | Հարցազրույց Ֆրանսուազ Ժակոբի հետ
Akhaltskha.net / 3 hours ago

Պատմական պահ․ Անիի կամուրջը վերանորոգվում է․ Հայ-թուրքական սահմանը բացվո՞ւմ է
Akhaltskha.net / 6 hours ago

Ի՞նչ ընտրություն է կատարելու ԱՄՆ-ի ժողովուրդը, և որն է հայ համայնքի մոտեցումը
Akhaltskha.net / 12 hours ago

Protests in Europe again
Akhaltskha.net / 21 hours ago
Related coverage

Վրաստանի ԱԳՆ-ը արձագանքել է Եվրահանձնաժողովի խոսնակի քննադատությանը
AliQ Media / Oct 20

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9,2%-ով
JNEWS / Oct 19

ევროკავშირი საქართველოს ხელისუფლებას არ აფინანსებს, თუმცა მოქალაქეების მხარდასაჭერად 38 მილიონ ევროს გამოყოფს
JNEWS / Oct 17

Աճող ծախսերի փոխարեն՝ արևային վահանակներ․ Կարտիկամում որոշել են փորձարկում անել
JNEWS / Oct 8