Հոկտեմբերի 24-ին Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։Պատվիրակության կազմում էին Լիոնի փոխքաղաքապետ, կենսաբազմազանության հարցերով պատասխանատու Սոֆիա Պոպոֆը, Կենսաբազմազանության և քաղաքային բնության վարչության տնօրեն Սեբաստիան Բուշեն և Մարդու իրավունքների, քաղաքային դիվանագիտության և կլիմայական դիվանագիտության ծրագրերի ղեկավար Ժուլիան Գուրդենը։Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է Հուշահամալիրի կառուցման պատմությունը ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը:Տիկին Սոֆիա Պոպոֆը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին:Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին տիկին Սոֆիա Պոպոֆը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Մեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը
A1plus / 14 minutes ago

Մեկ դիմումով կայացվել է որոշում, որը վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվել․ ԿԸՀ նախագահ
A1plus / 41 minutes ago

5 տուժած, 2 զոհ․ ավտովթար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
A1plus / 1 hour ago

Հայաստանը համերաշխություն է հայտնել Ֆրանսիային․ Փաշինյան
A1plus / 2 hours ago
Related coverage

Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24TV / 24News / 2 hours ago

Գազայում հայկական լուսանկարչատները. Նագգաշեանի ՀՐԱՆԴ ստուդիան
Hetq / 3 hours ago

Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
1in.am / 3 hours ago

Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Aravot / 4 hours ago