ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում շատ ֆերմերներ թույլատրելիից շատ թունաքիմիկատներ են օգտագործում։ Այդ մասին COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Justus» հետազոտությունների և խորհրդատվությունների հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Էմիլ Գևորգյանը։Հիմնադրամն իրականացրել է հետազոտություն՝ ի մի բերելով վերջին տարիների գիտական հրապարակումները Հայաստանում թունաքիմիկատներով աղտոտվածության վնասակար հետևանքների մասին: Դրանցից մեկի համաձայն՝ Արագածոտնի մարզում հայտնաբերվել են ժամկետանց քիմիկատների կիրառման դեպքեր, որոնք առողջական խնդիրներ են առաջացրել հատկապես նորածինների և կրծքով կերակրող մայրերի մոտ: Բավական լուրջ աղտոտվածություն հայտնաբերվել է նաև Գեղարքունիքի մարզում։Շատ դեպքերում ֆերմերները, լավ չիմանալով որոշակի դեղերի համար անհրաժեշտ դեղաքանակը, դրանք օգտագործում են հարկ եղածից ավելի շատ:Գևորգյանի խոսքով` այդ խնդրի լուծման համար պետք է ներգրավել ոչ միայն պետական մարմիններին, այև արհմիություններին։ Այդ իսկ պատճառով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պարբերաբար կտեղեկացնի ագրարային ոլորտի ձեռնարկություններին ագրոքիմիայի ճիշտ կիրառման և աշխատանքի անվտանգության տեխնիկայի մասին: