Հոկտեմբերի 24-ին` Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել «Բնություն և մշակույթ» ավանդական վեցերորդ գագաթնաժողովի մեկնարկին, տեղեկացնում է ԱԳՄԱՆ-ը։ «ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է բնության և մշակույթի սերտ կապին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության գործում մշակութային ժառանգության, ավանդական գիտելիքների և դրանց` սերնդեսերունդ փոխանցման կարևորությունը։ Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել բնության և մշակույթի փոխկապակցվածության կարևորությանը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում՝ շեշտելով միջազգային գործընկերության, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ ստանձնած հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու նպատակով։ Անդրադառնալով գագաթնաժողովի նպատակներին` նախարարի տեղակալը շեշտել է միջմշակութային, միջսերնդային և միջազգային երկխոսության ու գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը միջազգային հանձնառությունները գործնական քայլերի և շոշափելի արդյունքների վերածելու նպատակով: ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել նաև միջոցառման շրջանակներում քննարկման ներկայացվելիք «Բնության և մշակույթի վերաբերյալ Էրեբունի-Երևան հռչակագրին»՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության քաղաքականություններում բնության և մշակույթի փոխկապակցվածության առավել արդյունավետ արտացոլմանը, ինչպես նաև դրանց իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Թուրինում բողոքի ցույց է տեղի ունենում զենքի մատակարարումների, վառելիքի բարձր գների դեմ
Shant News / 16 minutes ago

Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը մի շարք հարցեր են քննարկել
Shant News / 42 minutes ago

Արտահերթ ընտրությունները շատ իրատեսական են. Էդմոն Մարուքյան
Shant News / 45 minutes ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նախագահը քննարկել են ՀՀ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Shant News / 49 minutes ago
Related coverage

Պատրաստվե՛ք նոր ընտրության, Փաշինյանը պլան Բ-ին է անցել, գլխներիդ սարքելու է ու նորից ընտրվի
24TV / 24News / 12 minutes ago

Մեկ դիմումով կայացվել է որոշում, որը վարչական կամ դատական կարգով չի բողոքարկվել․ ԿԸՀ նախագահ
A1plus / 17 minutes ago

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ
24TV / 24News / 17 minutes ago

Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է
24TV / 24News / 21 minutes ago